ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստացել է Հորդանանին 200 մլն դոլար հատկացնել՝ պայմանավորված սիրիացի փախստականների թվի մեծացմամբ: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ամմանում տեղի ունեցած բանակցություններից հետո Օբաման հայտարարել է, որ թագավորությանը կտրամադրվի նախատեսվածից ավելի շատ մարդասիրական օգնություն:
Հավելենք, որ Հորդանանում ապաստանել են ավելի քան 450 հազար սիրիացի փախստականներ: Իսկ ավելի վաղ Հորդանանի թագավոր Աբդալլահ 2-րդը հայտարարել էր, որ պատրաստվում է փակել Սիրիայի հետ Հորդանանի սահմանը:








































