Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում այսօր կմեկնարկի հուհահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:
Մրցման առաջին օրը գորգ դուրս կգա Եվրոպայի գործող չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը, ով հանդես է գալիս 96 կգ քաշային կարգում:
Այսօր պայքարի մեջ կմտնեն նաև Հարություն Հովհաննիսյանը (55 կգ), Ալեքսան Միքայելյանը (60 կգ) և Վաչիկ Եղիազարյանը (120 կգ):










































