ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ինը հայտարարել է, որ իր երկրի բանակը պետք է զորավարժություններ անցկացնի մարտին՝ հաշվի առնելով հակառակորդի կողմից վերահսկվող տարածքում հավանական օպերացիաների հանգամանքը: Երկրի ղեկավարը անհրաժեշտության դեպքում զինված ուժերից սպասում է Հարավային Կորեայի իշխանական կենտրոնների վերացում:
Կիմ Չեն Ինի կտրուկ հայտարարությունները հնչել են ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունների ֆոնին:
Հիշեցնենք, որ մարտի 15-ին ԿԺԴՀ-ն Ճապոնական ծովի ուղղությամբ փոքր հեռահարության հրթիռներ է արձակել:











































