Հարավկորեական քննիչներն ընդունել են, որ սխալմամբ են Չինաստանին մեղադրել երկրի բանկերի ու հեռուստաընկերությունների վրա զանգվածային ցանցահենային հարձակման մեջ:
Դրա հետ մեկտեղ հարձակման աղբյուրը գտնվում էր Կորեայի Հանրապետության սահմաններից դուրս: Այս մասին հաղորդում է Itar-Tass-ը:
Չորեքշաբթի օրը խափանվել էին KBC, MBC, YTN պետական հեռուստաալիքների, ինչպես նաև կաթվածահար էին եղել չորս բանկերի աշխատանքները:











































