Saturday, 06 06 2026
Նոր թվային լուծում` տրանսպորտային համակարգում
17:20
Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար
Ռուս միլիարդատերերի ընդհանուր կարողությունը աճել է 22 մլրդով
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:50
Վեց երկիր վտանգի տակ է «Դատաստանի օրվա սառցադաշտի» հալման պատճառով. Daily Express
​«Գող Բջե»-ն հրահանգել է «Տեցիկ»-ին պատժել «Գոջո»-ին. քրեական հեղինակությունները ձերբակալվել են
16:30
Գերմանիայում աղքատության մակարդակը հասել է 16,1%-ի
Նվերներ՝ 18 տարեկանը լրացած ընտրողների համար
16:10
Միջաստղային գիսաստղում «այլմոլորակային ազդանշաններ» չեն հայտնաբերվել
Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր
15:50
Մերիլին Մոնրոյի իրերը վաճառվել են ավելի քան 2,5 մլն դոլարով
Այսօր մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է. ԿԳՄՍ նախարարը ծաղիկներ է խոնարհել նրա շիրիմին
15:30
Աճուրդում կներկայացվեն կայսերական ընտանիքի եզակի զարդեր
Որոշ ողորմելիներ մնացել են դիփֆեյքի և լռության օրվա խախտման հույսին. Վահագն Ալեքսանյան
15:10
«Աշխարհի վերջի» սառցադաշտի հալոցքը կարող է վտանգել 6 երկիր
ԵԱՏՄ-ում Հայաստանը քաղաքակրթական «դիսոնասն» է ստեղծում
14:50
Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել
Հակակոռուպցիոն կոմիտեն զգոնության կոչ է անում և հորդորում մերժել ընտրակաշառքի արատավոր երևույթը
Փրկե՛ք Լիբանանը Ձեր իրական թշնամուց, պարո՛ն նախագահ. Արաղչի
Որքան է Հայաստանում ընտրողների թիվը
14:10
Նավթի գները նվազել են – 05/06/26
Տեղեկություններ կան, որ հանձնարարվել է արգելել միայն ընտրելու համար ՀՀ եկած և ՌԴ կրկին վերադարձող զորակոչային տարիքի տղամարդկանց ելքը
Տանգոն երկուսով են պարում․ Պեսկովը՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին
«Ես նախագահ գուզեմ, ընկեր Նախշքարյան ջան»․ ՀԿԿ հերթական բացահայտումը
13:30
Ընտրական ճգնաժամ` Սեուլում. բողոքի ցույցեր քվեաթերթիկների պակասի պատճառով
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
13:10
Իրանը հարվածել է Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին
Ֆեստիվառը վերադառնում է
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են. ՔԿ
ՍԱՏՄ-ն իրազեկում է տնտեսվարողներին

Դրոշակները ուշ կընկնեն

Մարտի 1-ի բացահայտման վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ նա արեց երեկ դատաիրավական բարեփոխումների մասին խորհրդակցության շրջանակում, կարող է շրջադարձային նշանակություն ունենալ Հայաստանի ներքաղաքական կյանքի համար: Նախ արձանագրենք, թե ինչ ֆոնի վրա տեղի ունեցավ այդ հայտարարությունը: Մինչ այդ, ընդդիմությունը` Հայ ազգային կոնգրեսը, իր հայտնի երեք պահանջների մեջ մատնանշել էր Մարտի –ի բացահայտման պաշտոնական հավաստիացման պահանջը: Մարտի 1-ի թեման բավական հստակ և կոշտ շոշափվել էր նաև ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցում և ԵԽԽՎ Հայաստանի համազեկուցողների տարածած հայտարարության մեջ:

Այսինքն, Սերժ Սարգսյանն իր վրա զգում է ներքին ու արտաքին ճնշում այդ թեմայով: Նա կարծես թե փորձեց այդ ճնշումից ձերբազատվել իր վրայից հեռացնելով պատասխանատվությունը մարտի 1–ի համար: Համենայն դեպս, պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի հայտնի հայտարարությունը, թե մարտի 1-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին ու ձեռնտու չէր Սերժ Սարգսյանին, դիտորդական և փորձագիտական հանրությունն ընկալեց իբրև հենց Սերժ Սարգսյանի հայտարարությունը: Ընդ որում, Սերժ Սարգսյանի պատվերի մասին ակնարկեց նաև դրան արձագանքաց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, ով ասած, թե հավանաբար Դալլաքյանի համար գայթակղիչ են եղել պատվերի պայմանները: Եվ ահա, Սերժ Սարգսյանը կարծես թե որոշում է անձամբ հակադարձել դրան և հայտարարում է, որ ակնկալում է բացահայտման նոր թափ:

Այստեղ հարցն այն է, թե արդյոք ի՞նչ է հետևելու այդ ամենին իրականում: Կարճաժամկետ առումով կարծես թե աներկբա է, որ հայտարարությունը ձեռնտու է թե՛ Հայ ազգային կոնգրեսին, թե՛ Սերժ Սարգսյանին, քանի որ երկուստեք ստեղծում է քարոզչական նպաստավոր ֆոն: Բայց ի՞նչ է լինելու շարունակությունը: Չէ՞ որ իշխանությունը մի անգամ արդեն իսկ իբր ձեռնամուխ էր եղել մարտի 1-ի բացահայտման, բայց անցնում է երեք տարի, ու պարզվում է, որ ոչինչ էլ բացահայտված չէ: Հիմա՞ քանի տարի է պահանջվելու բացահայտման համար; Չէ՞ որ բացահատելու հորդորը կամ ակնկալիքը, որ հայտնում է Սերժ Սարգսյանը, ամենևին չի նշանակում, որ ասենք իքս ժամանակ հետո հանցագործությունները բացահայտվելու են:

Հստակ է, որ իքս ժամանակահատվածի համար Սերժ Սարգսյանը լուծում է այդ խնդրով արտաքին ու ներքին ճնշումների մեղմացման հարցը, ինչպես նաև բավական կոշտ ճնշում է բանեցնում Ռոբերտ Քոչարյանի վրա: Բայց ինչ է սպասվում դրանից հետո, երբ ժամանակն ասենք ընդհուպ կմոտենա խորհրդարանի հերթական ընտրությանը: Այդ հարցն իհարկե մնում է բաց: Ակնհայտ է թերևս, որ թե ընդդիմության, թե իշխանության համար կձևավորվեն ժամանակային նոր շրջանակներ: Այսինքն, եթե խոսենք շախմատային լեզվով, կարծես թե Սերժ Սարգսյանի քայլը հետ է տալիս կողմերի ժամացույցները և մի քիչ հեռացնում այն անխուսափելի պահը, երբ կողմերից մեկի դրոշակը անպայման ընկնելու է, որովհետև այս խաղում ոչ ոքին գործնականում անհնար է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում