Աշխարհի 3-րդ ռակետ Վիկտորիա Ազարենկոն հրաժարվել է մասնակցել Մայամիի մրցաշարին: Այդ մասին է հայտնում մրցաշարի պաշտոնական կայքը:
Թենիսիստուհին վնասվածք է ստացել Ինդիանա-Ուելսի մրցաշարում, ինչն էլ պատճառ է հանդիսացել Մայամիի մրցաշարից հրաժարվելու համար:
Վիկտորիայի տեղը զբաղեցրել է ամերիկուհի Լորեն Դևիսը: Երկրորդ շրջանում նրա մրցակիցը կլինի ԱՄՆ-ի այլ ներկայացուցիչ Մեդիսոն Կիսը:






































