«Ես այսօր կոչ եմ անում իմ ազատամարտիկ ընկերներին, որոնց ուզում եմ հիշեցնել անցյալ: Երդում ենք կերել մեր զոհված ընկերների շիրիմի վրա, ու՞ր եք, եկեք կանգնեք այստեղ»: Ազատության հրաապարակում հայտարարեց «Շատաղ» ջոկատի հրամանատար Սամվել Ասլանյանը:
«Մենք այսօր քիչ ենք մնացել Հայաստանում: Կոչ եմ անում, պահանջում եմ, որ գան կանգնեն այստեղ, գան պաշտպանեն, եթե խոսք են տվել գան պաշտպանեն: Երկրապահին հաղթել չի լինի: Թե նամուս ունես հարգանքով թող գնա: Մենք կանգնած ենք երկու ոտքի վրա, երեք ոտքով ես գնալու, լավ իմացի»,-նշեց Ս. Ասլանյանը:








































