Ամերիկայում եղանակի հայտնի գուշակին՝ Փենսիլվանիա նահանգի արջամկանը, մահապատիժ է սպառնում:
Նրա գուշակությունը մոտալուտ գարնան մասին, որը արջամուկն արել էր փետրվարի 2-ին, չի իրականացել:
Մեկուկես ամիս առաջ մեծ թվով մարդկանց ներկայությամբ ուղիղ եթերում Ֆիլը դուրս եկավ որջից՝ դրանով իսկ ամերիկացիներին հայտնելով ձմռան մոտալուտ ավարտի մասին: Սակայն ցրտերը չեն շտապում լքել Միացյալ Նահանգները՝ երկրի շատ շրջաններում ջերմաստիճանը մինչ օրս զրոյից վեր չեն բարձրանում:
«Արջամկան օրը» Ֆիլի դուրս գալը որջից հեռարձակվել է ամբողջ ԱՄՆ-ով: Օհայո նահանգի բնակիչները շատերի պես հավատացել էին կենդանուն ու հիմա պահանջում են «ստախոսին» պատժել:
Բաթլեր շրջանի իշխանությունները չեն կարողացել անտեսել վրդովված հասարակության պահանջը և Ֆիլին մեղավոր են ճանաչել սխալ կանխատեսում կատարելու մեջ:
Տեղական իշխանությունների խոսքերով՝ կենդանուն մահապատիժ է սպառնում:







































