Այսօր Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը բարեգործական այցով մեկնել է Գյումրի:
N 30 միջնակարգ դպրոցում Յուրան գնդակներ և մարզաշապիկներ նվիրեց «Շիրակի» պատանեկան թիմերի ֆուտբոլիստներին, որից հետո անցկացրեց նաև ֆուտբոլային փոքրիկ հանդիպում երեխաների հետ:
Դրանից հետո երեխաները հնարավորություն ունեցան հարցեր ուղղել իրենց սիրելի ֆուտբոլիստին և լուսանկարվել նրա հետ:






































