Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն խոսքել Ֆրանսիայի հավաքականի դեմ առաջիկա մրցավեճի մասին:
«Զգուշությամբ ենք մոտենալու այդ հանդիպմանը: Դիդյե Դեշամի տրամադրության տակ բազմաթիվ բարձրակարգ խաղացողներ կան, որոնք չեն զիջում մեր ֆուտբոլիստներին:
Կարող եմ ասել, որ առաջին հանդիպմանը Ֆրանսիյաի հավաքականը նույնիսկ գերազանցեց մեզ: Իհարկե, վստահում եմ իմ խաղացողներին, բայց այդ հանդիպմանը մոտենում եմ մեծ զգուշությամբ:
Թիմերի միջև կարգի տարբերություն գրեթե չկա: Ֆրանսիայի հավաքականն այս հանդիպմանը մոտեցել է հաղթելու մեծ ցանկությամբ»:







































