Հինգշաբթի Եգիպտոսում տեղի է ունեցել ինքնադատաստանի հերթական դեպքը: Գյուղացիները կախաղան են բարձրացրել տղամարդուն, որին կասկածում էին տրանսպորտային միջոցների առևանգման մեջ:
Դեպքը տեղի է ունեցել Էզբաթ-Ալ-Գինդի գյուղում, որը տեղակայված է Նեղոսի հովտում: Դեպքի մասին գրում է The Global Post-ը՝ հղում անելով Եգիպտոսի իշխանություններին:
Նախնական տվյալներով՝ տղամարդը փորձել է ավտոմեքենա առևանգել: Նրա հանցավոր գործողությունները նկատած ավտոմեքենայի սեփականատերը դիմել է անցորդների օգնությանը: Համագյուղացիները բռնել են կասկածյալին ու կախել ծառից:
Ինքնադատաստանի այս դեպքը տեղի է ունեցել մի քանի օր անց Մահալլա Ալ-Զիադ գյուղում տեղի ունեցած դեպքից: Այնտեղ համանման պատճառռով գյուղացիները հաշվեհարդար էին տեսել երկու երիտասարդի հետ:









































