Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին գովեստի խոսքեր է հասցեագրել թիմի հարձակվող Նեյմարին:
Հիշեցնենք, որ Բրազիլիայի և Իտալիայի հավաքականների ընկերական հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի` 2:2 հաշվով:
«Մեր թիմի մարտավարությունն այս խաղում նման էր «Սանթոս»-ի խաղաոճին: Ես կարող եմ ասել, որ սա Նեյմարի լավագույն հանդիպումներից էր:
Նեյմարը գրեթե անթերի խաղաց: Նա իր գործողություններով օգնեց մեզ նաև Անդրեա Պիրլոյից սպասվող վտանգի չեզոքացման հարցում: Նեյմարն ապացուցեց, որ ցանկանում է օգնել ազգային թիմին: Ես շատ գոհ եմ նրանից»,- նշել է Սկոլարին:









































