Մայլի Սայրուսը հագուստով՝ դա արդեն Մայլի Սայրուսը չէ։ Երգչուհուն հազվադեպ կարելի է փակ հագուստով տեսնել։ Ջիմի Քիմելի շոուին նա ներկայացել է փայլփլուն կիսաշրջազգեստով և մերկ մարմնին գցված կոստյումով, իսկ կրծքերին փակցված են եղել սրտաձև կպչուն զարդանախշեր։ Այս մասին հայտնում է Spletnik-ը։
Կիսամերկ հյուրը պատմել է, որ ավելի լավ է լինել մերկ և լավ մարդ, քան հագնել փակ հագուստ և լինել փողոցային։
Նա պատմել է, որ մի անգամ «Ռոքնռոլի փառքի սրահում» հանդիպել է Փոլ Մաքքարթնիին։ Մայլի Սայրուսի տեսքը շփոթեցրել է նրան։ «Ես ասացի նրան, որ դադարի ապշած նայել կրծքիս»,- ասում է երգչուհին և վստահեցնում, որ այդ արտահայտությունից հետո իրենց միջև իրադրությունն անմիջապես լիցքաթափվել է։







































