Մարսի Բորդերսը, ով կենդանի էր մնացել Առևտրի համաշխարհային կենտրոնի ահաբեկչության ժամանակ և համաշխարհային ճանաչում է ձեռք բերել Սթեն Հոնդի լուսանկարի շնորհիվ, ստամոքսի քաղցկեղից մահացել է 42 տարեկանում:
Լուսանկարում նա պատկերված է ամբողջովին փոշով ծածկված, ինչն էլ հիմք է հանդիսացել լուսանկարի անվանման համար, որը դարձավ ահաբեկչության սիմվոլը:
Այդ մասին օգոստոսի 26-ին հայտնել է France-Presse գործակալությունը:









































