«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ռոբին վան Պերսին քննադատել է ՈւԵՖԱ-ին` Ջյունեյթ Չաքրին աջակցելու համար: Հիշեցնենք` թուրք մրցավարը սպասարկում էր Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի «Յունայթեդ»-«Ռեալ» հանդիպումը:
«Նանիին կարմիր քարտ նշանակելու կարիք բացարձակ չկար: Այդ դրվագում անգամ խախտում չկար: Նանին ոչինչ փոխել չէր կարող:
Ամենաահավորն այն է, որ ՈւԵՖԱ-ն աջակցել է մրցավարին: Մինչդեռ կարելի էր խոստովանել ընդամենը, որ մրցավարը չի տեսել դրվագը:
Դեռևս մինչև խաղի մեկնարկը ինձ զարմացրեց թուրք մրցավարի նշանակումը նման կարևոր խաղը սպասարկելու համար»,-Goal. com-ը մեջբերում է վան Պերսիի խոսքերը:







































