AS-ը հայտնում է, որ ՖԻՖԱ-ն ստուգել է Մակեդոնիայի հավաքականի ավագ Գորան Պանդևի խոսքերը, ով հայտնել էր, որ 2012 թվականի լավագույն մարզչի ընտրության ժամանակ քվերակել է Մոուրինյոյի օգտին, սակայն իր ձայնը գրանցել են դել Բոսկեի հաշվին:
Ֆուտբոլի միջազգային միությունը հաստատել է, որ քվեարկության ժամանակ Պանդևը իր ձայնը տվել է Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզչին: Նրա թերթիկում առաջին տեղը զբաղեցնում է Վիսենտե դել Բոսկեն, երկրորդ տեղը` Ռոբերտո Մանչինին, երրորդը` Յուրգեն Կլոպը:
ՖԻՖԱ-ն նաև հայտնել է, որ եթե այս թեման շարունակի շոշափվել, կազմակերպությունը կհրապարակի տվյալ փաստաթուղթը, որը կնքված է Մակեդոնիայի ֆուտբոլի ֆեդերացիայի և ստորագրված նրա գլխավոր քարտուղարի և անձամբ Պանդևի կողմից:








































