Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Գոնսալո Իգուաինը համեմատել է ազգային ընտրանին Մադրիդի «Ռեալ»-ի հետ:
«Ես և Մեսսին բազմաթիվ գոլեր ենք հեղինակում, սակայն դա ամբողջ թիմի քրտնաջան աշխատանքի արդյունքն է: Շատ լավ է, երբ գլխավորում ես լավագույն հարձակվողների աղյուսակները: Բայց միշտ պետք է հիշել թիմի մասին: Մենք ընկերներ ենք, խաղադաշտից դուրս էլ միասին ժամանակ ենք անցկացնում: Այդ պատճառով էլ թե´ մարզումների, թե´ խաղերի ժամանակ հիանալի մթնոլորտ է տիրում:
Հնարավոր է, որ Արգենտինայի հավաքականի և «Ռեալ»-ի խաղաոճերը նմանատիպ են: Ամեն դեպքում, ինձ այդ այն դուր է գալիս»,- նշել է Իգուաինը:








































