Saturday, 06 06 2026
17:20
Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար
Ռուս միլիարդատերերի ընդհանուր կարողությունը աճել է 22 մլրդով
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:50
Վեց երկիր վտանգի տակ է «Դատաստանի օրվա սառցադաշտի» հալման պատճառով. Daily Express
​«Գող Բջե»-ն հրահանգել է «Տեցիկ»-ին պատժել «Գոջո»-ին. քրեական հեղինակությունները ձերբակալվել են
16:30
Գերմանիայում աղքատության մակարդակը հասել է 16,1%-ի
Նվերներ՝ 18 տարեկանը լրացած ընտրողների համար
16:10
Միջաստղային գիսաստղում «այլմոլորակային ազդանշաններ» չեն հայտնաբերվել
Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր
15:50
Մերիլին Մոնրոյի իրերը վաճառվել են ավելի քան 2,5 մլն դոլարով
Այսօր մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է. ԿԳՄՍ նախարարը ծաղիկներ է խոնարհել նրա շիրիմին
15:30
Աճուրդում կներկայացվեն կայսերական ընտանիքի եզակի զարդեր
Որոշ ողորմելիներ մնացել են դիփֆեյքի և լռության օրվա խախտման հույսին. Վահագն Ալեքսանյան
15:10
«Աշխարհի վերջի» սառցադաշտի հալոցքը կարող է վտանգել 6 երկիր
ԵԱՏՄ-ում Հայաստանը քաղաքակրթական «դիսոնասն» է ստեղծում
14:50
Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել
Հակակոռուպցիոն կոմիտեն զգոնության կոչ է անում և հորդորում մերժել ընտրակաշառքի արատավոր երևույթը
Փրկե՛ք Լիբանանը Ձեր իրական թշնամուց, պարո՛ն նախագահ. Արաղչի
Որքան է Հայաստանում ընտրողների թիվը
14:10
Նավթի գները նվազել են – 05/06/26
Տեղեկություններ կան, որ հանձնարարվել է արգելել միայն ընտրելու համար ՀՀ եկած և ՌԴ կրկին վերադարձող զորակոչային տարիքի տղամարդկանց ելքը
Տանգոն երկուսով են պարում․ Պեսկովը՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին
«Ես նախագահ գուզեմ, ընկեր Նախշքարյան ջան»․ ՀԿԿ հերթական բացահայտումը
13:30
Ընտրական ճգնաժամ` Սեուլում. բողոքի ցույցեր քվեաթերթիկների պակասի պատճառով
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
13:10
Իրանը հարվածել է Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին
Ֆեստիվառը վերադառնում է
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են. ՔԿ
ՍԱՏՄ-ն իրազեկում է տնտեսվարողներին
Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ

Հայաստանի քրդերն այսօր կրակ են վառում և իրենց ազատության օրն են նշում

Այսօր ողջ աշխարհում սփռված քրդերը նշում են Նավրուզը՝ գարունն ու նոր տարին ավետող իրենց տոնը: Ինչպես «Առաջին լրատվական»-ին փոխանցեց «Քուրդիստան» կոմիտեի նախագահ, քրդական համազգային կոնգրեսի պատգամավոր Ժենյա Ամիրյանը, տոնը նշվում է 612 թվականից, ունի շուրջ 2000 տարվա պատմություն: Նա ասաց, որ պատահական չէ տոնի՝ մարտի 21-ին նշելը: Այս օրը գիշերն ու ցերեկը հավասարվում են, իսկ դրանից հետո քրդերը սկսում են նոր օր, նոր տարի. «Մեզ համար այսօր գարնան առաջին օրն է, այսօր մենք շնորավորում ենք իրար, կազմակերպում միջոցառումներ: Տոնը իմաստավորված է ոչ միայն քուրդ ժողովրդի, այլև ողջ Միջագետքում ապրող ազգային փոքրամասնությունների համար»:

Տիկին Ամիրյանի փոխանցմամբ՝ տոնը իմաստավորված է, քանի որ իրենք ազատվել են բռնակալի լծից, բարբարոս պետությունների իշխանություններից և կարողանում են իրենց կրակը վառել. «Կրակը ազատության սիմվոլն է, Հայաստանի ամբողջ տարածքում քրդերը կրակ են վառում և ի լուր աշխարհի՝ իրենց ազատության օրն են նշում»:

Մեր զրուցակիցն ասաց, որ այսօր քրդական օջախներից անպակաս է երգն ու պարը, տանտիկինները պատրաստում են կլոճ, որի մեջ կոպեկ կամ ոսկեդրամ ենք դնում, և ում ընկավ դա, ուրեմն տարին նրա համար բարեհաջող կլինի. «Ասեմ նաև, որ այսօր Դիարբեքիրում մոտ մեկ միլիոն ժողովուրդ է տոնում այս օրը: Ստամբուլում, Անկարայում և Թուրքիայի քրդաշատ տարածքներում տոնը նշվում է մեծ շուքով»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում