Nirvana խմբի թմբկահար Դեյվ Գրոլը հաղորդել է, որ խնդրել է Փի Ջեյ Հարվիին հանդես գալ խմբի մնացած անդամների հետ: Այդ մասին տեղեկացրել է NME ամսագիրը:
Փի Ջեյ Հարվիին հրավիրել են ելույթ ունենալ լոնդոնյան Sound City Players-ում կայանալիք համերգին՝ Սթիվ Նիքսի ու Ջոն Ֆոգերթի փոխարեն, ովքեր չեն կարողացել Մեծ Բրիտանիա գալ: Փորձերի ժամանակ խմբի մասնակիցների մոտ միտք է ծագել փորձել նախկին անձնակազմի երգերը, որպեսզի համերգների ընթացքում կատարեն դրանք:
«Ես մտածեցի՝ իսկ ինչո՞ւ ոչ, չէ՞ որ Կուրտը հավանում էր նրան»,- ասել է Գրոլը:
Երգչուհին համաձայնել է այդ առաջարկին, սակայն երգիչների փորձերը հաջողությամբ չեն ավարտվել: Մի շարք փորձերից հետո երգչուհին հրաժարվել է այդ գաղափարից:











































