Saturday, 20 06 2026
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել

Սահմանադրական փոփոխությունները կարող են վերջ դնել ՀՀԿ-ի մենաշնորհին

«Բոլորն ընդդեմ Հանրապետականի» ֆորմուլան կարող է աշխատել առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ, եթե սահմանադրական փոփոխությունները նախապատրաստող հանձնաժողովի ներկայացրած առաջարկները ընդունվեն: Սահմանադրության դեմ հանդես եկող քաղաքական ուժերն ու գործիչները հայտարարում են, որ այս փոփոխությունների նպատակը ՀՀԿ-ի քաղաքական մենաշնորհի պահպանումն է, մինչդեռ իրականում այդ փոփոխությունները կարող են հանգեցնել ՀՀԿ-ի ներկա պահին ունեցած քաղաքական մենաշնորհի վերացմանը: Համենայնդեպս, Սահմանադրության նախագծի ընդունման դեպքում նման հնարավորությունը միանգամայն հնարավոր է:

Օգոստոսի 21-ին հրապարակվեց Սահմանադրության նախագծի ամբողջական տեքստը: Մինչ այդ հուլիսի 15-ին հրապարակվել էին նախագծի առաջին 7, իսկ ավելի ուշ 8-15-րդ գլուխները: Հուլիսի 15-ից հետո ընկած ժամանակահատվածում Սահմանադրության նախագծի հեղինակները հասցրել են փոփոխություններ կատարել իրենց նախագծում: Մասնավորապես նախագծի 89-րդ հոդվածը, որը վերաբերում է խորհրդարանի կազմավորմանը, էական փոփոխության է ենթարկվել, և այդ փոփոխությունների արդյունքում վերացվել է խորհրդարանում կայուն մեծամասնություն ձևավորելու մասին դրույթը, և ընդհակառակը նախագծում մտցվել է մի ձևակերպում, որը ապահովելու է խորհրդարանական մեծամասնության անկայունությունը:

Հուլիսի 15-ին հրապարակված նախագծի 89-րդ հոդվածի 4-րդ կետը ձևակերպված էր այսպես. «Եթե Ազգային ժողովի ընտրությունների առաջին փուլի արդյունքում կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձևավորվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին մասնակցում են առավելագույն ձայներ ստացած երկու կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները»: Սա բառացիորեն նշանակում էր, որ եթե առաջին փուլում որևէ կուսակցություն չի ստանում 50 տոկոս գումարած մեկ քվե, ապա պետք է անցկացվի երկրորդ փուլ, որի արդյունքում հաղթող ճանաչվող կուսակցությունը պետք է ստանա միայնակ կառավարություն ձևավորելու իրավունք: Այսինքն՝ Սահմանադրության նախագծի նախնական տարբերակով իսկապես նախատեսվում էր կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորում կամ մեկ կուսակցության իշխանություն:

Սակայն օգոստոսի 21-ին ներկայացված նախագծի 89-րդ հոդվածի 4-րդ հոդվածը ձևակերպված է բոլորովին այլ կերպ. «Եթե Ազգային ժողովի ընտրության առաջին փուլի արդյունքում կամ Ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետում և կարգով կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձևավորվում, ապա անցկացվում է ընտրությունների երկրորդ փուլ, որին մասնակցում են առավելագույն ձայներ ստացած երկու կուսակցությունները (դաշինքները): Այդ կուսակցությունները (դաշինքները) առաջին փուլում ընտրական արգելապատնեշները հաղթահարած կուսակցությունների (դաշինքների) հետ կարող են ձևավորել նոր դաշինքներ»: Ի՞նչ է սա նշանակում:

Ենթադրենք՝ առաջին փուլում ՀՀԿ-ն ստանում է 40 տոկոս քվե, և խորհրդարան են անցնում ևս 4-5 կուսակցություններ, որոնցից մեկը ստանում է 15 տոկոս, իսկ մյուսները հաղթահարում են 5 տոկոսանոց արգելքը: Հիմա, ըստ Սահմանադրության հեղինակների, առաջին փուլում ՀՀԿ-ն պետք է ընտրություն կատարի՝ գնալ կոալիցիա ձևավորելու, թե գնալ երկրորդ փուլ: ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, ով լավատեղյակ է սահմանադրական փոփոխությունների ընթացքից, ասում է, որ ըստ նախապես ձեռք բերված պայմանավորվածության՝ Ընտրական օրենսգրքում ֆիքսվելու է, որ հաղթող ուժը կարող է կոալիցիա ձևավորել առավելագույնը երկու կուսակցության հետ, և կոալիցիայի դեպքում այն պետք է ունենա 53-54 տոկոս ձայն:

Այս ձևակերպման դեպքում ՀՀԿ-ի կոալիցիա ձևավորելու հնարավորությունը չափազանց փոքր է, նա ստիպված է լինելու կոալիցիա ստեղծել երկրորդ տեղը գրաված կուսակցության հետ, քանի որ 5 տոկոս ստացած կուսակցությունների հետ հնարավոր է չստանա 54 տոկոս: Մյուս կողմից՝ ինչ կայուն մեծամասնության մասին է այս դեպքում խոսքը, եթե առավել շատ քվեներ ստացած կուսակցությունը պարտադրված է կոալիցիա ձևավորել, որը ցանկացած պահի կարող է փլուզվել՝ իր հետ բերելով նոր խորհրդարանական ընտրությունների: Դրանից բացի, երկրորդ տեղ գրաված կուսակցությունը կարող է հակված չլինել կոալիցիա ձևավորելուն և ամեն ինչ տանի երկրորդ փուլի, քանի որ ըստ Սահմանադրության նախագծի, նա կարող է երկրորդ փուլում միավորել բոլոր 5 տոկոսը հաղթահարած կուսակցություններին, և երկրորդ փուլ գնալ «ռևանշի» ակնկալիքով:

«Վերջ տանք ՀՀԿ-ի մենաշնորհին» կարգախոսի տակ երկրորդ տեղը գրաված կուսակցությունը կարող է երկրորդ փուլը վերածել պայքարի հանուն իշխանափոխության: Բայց նույնիսկ այն դեպքում, երբ այդ դաշինքը հասնի հաղթանակի և կարողանա կառավարություն ձևավորել, էլի անհայտ է՝ այդ մեծամասնությունը կայուն է, թե անկայուն, որովհետև երկրորդ փուլում դաշինքի մեջ մտած կուսակցությունները կարող են հրաժարվել իրենց դաշնակցային հարաբերություններից: Որովհետև ՀՀԿ-ին իշխանությունից հեռացնելուց հետո առաջանալու է իշխանությունը կիսելու հարցը, իսկ այդ դեպքում տարաձայնությունները և անհամաձայնությունները ավելի են մեծանում:

Զավեշտն այն չէ, որ Սահմանադրության նախագիծը նման անկայունության օջախ է ստեղծում, զավեշտն այն է, որ նախագծի հեղինակները համարում են, որ իրենց գրած նախագիծը կյանքի կոչելով հնարավոր է հասնել կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորման: Ճիշտ հակառակը. թե առաջին փուլում կոալիցիայի ձևավորումը, թե երկրորդ փուլում ձևավորված կոալիցիայի միջոցով տարած հաղթանակը ստեղծում են այն նույն խնդիրները, որոնք հատուկ են կառավարման խորհրդարանական համակարգերին՝ կոալիցիաների փլուզում և նոր ընտրությունների անցկացում: Միայն մի տարբերությամբ, որ երկրորդ փուլի գաղափարը, որի դեպքում, ըստ նախագծի, մասնակիցները պետք է ներկայացնեն իրենց վարչապետի թեկնածուին և կառավարության ծրագիրը, այդ ընտրությունը փաստացի վերածում է նախագահական ընտրապայքարի, և այդ դեպքում հասարակությունը կրկին ընտրություն է կատարելու անձերի միջև, և իշխանության դեմ միավորված կուսակցությունները հասարակությանը կրկին տանելու են իշխող կուսակցությունից ու նրա ներկայացուցիչներից ազատվելու պայքարի:

Ով կարող է լինել երկրորդ տեղը գրաված կուսակցության վարչապետի թեկնածուն, ում շուրջ կմիավորվեն հակաիշխանական ուժերը՝ խոսակցության այլ թեմա է: Բայց որ այս նախագիծը ոչ թե կայունություն է ապահովելու, այլ խթանելու է անկայունությունը՝ միանշանակ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում