Սիրիայի հակամարտությունն իր որոշակի ազդեցությունն է թողնում Իրաքի վրա: Ինչպես հաղորդում է Trend գործակալությունը, այս մասին հայտարարել է Իրաքի արտգործնախարար Հոշիար Զեբարին:
Իրաքի արտգործնախարարի խոսքով` Իրաքը մշտապես ասել է, որ Սիրիայի հակամարտությունը հնարավոր չի լինի պահել երկրի սահմաններում:
«Սիրիական ճգնաժամը կշոշափի հարևան երկրները` Իրաք, Լիբանան, Թուրքիա, Հորդանան, Իսրայել»,- ասել է Զիբարին:









































