Ռուսաստանն անհանգստացած է կիպրական բանկերում ռուսական պետական կառույցների հաշիվների արգելափակմամբ՝ հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
«Մեր մեծաթիվ բաց հասարակական կառույցներ աշխատում են Կիպրոսի միջոցով, նրանց գումարներն այժմ արգելափակվել են անհասկանալի պատճառներով, քանի որ այդ գումարների աղբյուրն ակնհայտ է, այդ գումարներն ամենուր հայտարարագրված են: Դրանք պետական կառույցներ են»,- հայտարարել է Մեդվեդևը լրագրողներին: Այս մասին փոխանցում է Interfax-ը:
Վարչապետը հավելել է՝ այդ իսկ պատճառով իրենք ստիպված են զբաղեցնել նման կոշտ դիրքորոշում Կիպրոսի շուրջ զարգացող իրադարձությունների վերաբերյալ:
Մեդվեդևը նշել է, որ ռուսական մեծաթիվ հասարակական կազմակերպություններ հաշիվներ ունեն ինչպես ռուսական, այնպես էլարտասահմանյան բանկերում, այդ թվում ՝ Կիպրոսում:
Նա նշել է որ կիպրական բանկերում ռուսների, այսպես կոչված, «մոխրագույն ավանդների» ծավալները չափազանցված են:






































