Լոնդոնում շարունակվում է աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարը:
6-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչ Լևոն Արոնյանը սև խաղաքարերով ուժերն է չափելու ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ:
Հիշեցնենք, որ 5 տուրերից հետո Արոնյանն ու Կարլսենը 3.5-ական միավորով կիսում են մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը:








































