Առաջին հայ-ռուսական Միջտարածաշրջանային համաժողովի աշխատանքներին և էքսպո-ցուցահանդեսին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող Օրենբուրգի քաղաքապետ Յուրի Միշչերյակովը հանդիպել է Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հետ:
Կողմերը նշել են, որ նմանատիպ ցուցահանդեսների կազմակերպումը հրապարակ է ապահովում գործարար շփումների և համագործակցության եզրեր գտնելու համար:
Երևանի և Օրենբուրգի քաղաքապետերը պայմանավորվել են քաղաքային տնտեսության կառավարման ոլորտներում ակտիվացնել երկու քաղաքների փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող գործակցությունը:







































