Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշները երկրորդ անգամ տատիկ է դարձել: Նրա աղջիկ Ֆլորենսիան դուստր է ունեցել, հայտնում է RIA Novosti-ն:
Նախագահի թոռնուհու ծննդյան մասին պաշտոնապես դեռ չեն հաղորդել:
Հուլիսի վերջին Կիրշները հայտարարել էր, որ ջանում է խուսափել երկարատև աշխատանքային գործուղումներից, որպեսզի ծննդաբերության ժամանակ գտնվի աղջկա կողքին:
Հիշեցնենք, որ երկու տարի առաջ` 2013 թվականի հուլիսին, նախագահին թոռ է ծնվել` նրա որդի Մաքսիմո Կիրշների որդին:









































