Quicker Tek ընկերությունը ներկայացրել է աշխարհում առաջին լիցքավորման սարքը` 12 դյույմ տրամաչափով MacBook-ի համար, որն աշխատում է արևային էներգիայի հիման վրա, հաղորդում է S2-ը:
Նորույթն իրենից ներկայացնում է բարակ և թեթև արևային մարտկոց: Հենց որ մարդը միացնում է MacBook-ը, այն սկսում է լիցքավորել նոթբուքի ներդրված մարտկոցը:
Սարքավորումը 400 դոլարով կարելի է ձեռք բերել ընկերության կայքում:











































