Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն հայտնել է, որ Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը ազգային թիմի կազմում կմասնակցի Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկության հանդիպումներին:
«Կասիլյասը նվիրված է ազգային թիմին, և մեր որոշումը հիացմունքի և հարգանքի նշան է: Իկերն իսպանական ֆուտբոլի լավագույն ներկայացուցիչներից մեկն է: Նա կմասնակցի մրցաշարին անգամ այն դեպքում, եթե խաղադաշտ դուրս չգա մինչև մրցաշրջանի ավարտը»,- հայտարարել է դել Բոսկեն:
Հիշեցնենք, որ Կասիլյասն արդեն ապաքինվել է վնասվածքից և մարզվում է ընդհանուր խմբի հետ:









































