Չիլիի Կորոնել նավահանգստային քաղաքի լողափերին են հայտնվել մի քանի հազար սատկած մանր ծովախեցգետիններ, ինչի հետևանքով առափնյա հատվածը ներկվել է կարմիր գույնով՝ հայտնում է Associated Press-ը:
Ենթադրվում է, որ վերջիններիս զանգվածային ոչնչացման պատճառը եղել է ջրի բարձր ջերմաստիճանը, որն առաջացել էր քիչ հեռու տեղակայված՝ Colbun ընկերությանը պատկանող էլեկտրակայանում կատարված աշխատանքների արդյունքում:
Colbun ընկերության պաշտոնական ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանություններից:
Տեղի իշխանությունները հետաքննություն են անցկացնում՝ պարզելու տեղի ունեցածի պատճառները:










































