Friday, 19 06 2026
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ
ՀՀ ԱԳ փոխնախարարը ընդունել է ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
Հունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլը
20:10
Սթարմերը հայտարարել է, որ չի հրաժարվելու Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
Երկրաշարժ՝ Հայաստանում
19:50
ԱՄՆ-ի հետախուզությունը բացահայտել է COVID-19-ի ծագման «կուլիսային» գործընթացները
Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել
Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դաշինքի համար շրջադարձային նշանակություն կունենա. Թուրքիայի ՊՆ նախարար
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլը
19:10
Ճապոնական ընկերության նավն անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով. ԱԳՆ
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
18:50
Թրամփը համոզվել է Ուկրաինայի հաղթելու կարողության մեջ. Մակրոն
Ամռանը մեծանում է աղիքային վարակների ռիսկը․ մասնագետները հորդորում են պահպանել հիգիենան
18:30
«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր
Վարչապետը ներկա է գտնվել Հ․Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը
18:10
ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 մլն եվրոյի անհետաձգելի աջակցություն
Հայաստանը պետք է Կենտրոնական Ասիայում «կորցրածը վերականգնի»
17:50
Հայէկոնոմբանկն արժանացել է որակի գերազանցության մրցանակի Ռայֆայզեն Բանկի կողմից
17:40
ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի 80 թիրախի
17:20
Շուկայի իրական պատկերը. ՀՀ անշարժ գույքի վիճակագրության և տնտեսական ցուցանիշների նոր հարթակ է գործարկվել
17:10
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Վաշինգտոն
17:00
Flyone Armenia ավիաընկերությունը վերափոխում է հայկական ավիացիան

Գյումրիում բնակարանի գնման վկայագրերի երկրորդ փուլին ընդառաջ մի շարք խնդիրներ են առաջացել

«Ամենայն հավանականությամբ, սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Գյումրիում կմեկնարկի «Բնակարանի գնման վկայագրի ծրագրի» երկրորդ փուլը, որին կմասնակցի շահառու 180 ընտանիք»: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Շիրակի մարզի քաղաքաշինության վարչության բնակարանային ենթակառուցվածքների բաժնի պետ Տիգրան Հարությունյանը:

Նա նաև նշեց, որ Գյումրիում ԲԳՎ ծրագրի առաջին փուլին մասնակցելու իրավունք և ծանուցագիր ստացած 264 ընտանիքից ընտրվել, Շիրակի մարզպետարան է ներկայացվել և մարզպետի հետ համապատասխան պայմանագիր է կնքել 223 անօթևան շահառու, իսկ սրանցից էլ արդեն 207-ը սահմանված ժամկետում ձեռք է բերել բնակարան: Բնակարան չի կարողացել գտնել և վկայագիրը վերադարձրել է 16 ընտանիք:

«207 ընտանիքից 4-ը բնակարան է գնել մարզի գյուղական համայնքներում: Մյուսները քաղաքի տարբեր հատվածներում են կարողացել բնակարան ձեռք բերել` հիմնականում Անի թաղամաս, Մուշ թաղամաս, Նորավան թաղամաս, իսկ մեկ կամ երկու ընտանիք էլ՝ քաղաքի կենտրոնում»:

«Առաջին լրատվական»-ի այն հարցին ի պատասխան, թե շահառուները կարողանո՞ւմ են երկրաշարժի ժամանակ իրենց կորցրած սենյակների թվին համապատասխան սենյակներով ու բնակմակերեսով բնակարաններ կամ սեփական տներ ձեռք բերել, Տ.Հարությունյանը նշեց, որ կախված անշարժ գույքի շուկայում տիրող վիճակից՝ հնարավոր է, որ ընտանիքը կորցնի մեկ սենյակ և ձեռք բերի, ասենք, չորս սենյակի համար հասանելիք գումարով՝ երեք սենյականոց բնակարան: Ուշագրավն այն է, որ բնակարան գնած շահառու ընտանիքներից տասներկու ընտանիքների գումարի քառասուն տոկոս մասնաբաժնի վճարումը դեռ չի կատարվել ամբողջությամբ, ինչը Տիգրան Հարությունյանը բացատրեց այն հանգամանքով, որ գործարքային ընթացքը լիարժեք իրականացնելու և ամբողջացնելու համար պետք է որ շահառուն հանձնի իր տնակն ու մաքրի տարածքը, ապա նոր միայն, երբ համայնքային իշխանություններից համապատասխան գրությունը կստացվի, կփոխանցվի գումարի մնացորդային 40 տոկոսը, և կտրվի սեփականության վկայականը:

Հիշեցնենք, որ գործող կարգի համաձայն՝ Բնակարանի գնման վկայագրի համար գործում է հետևյալ սակագինը ըստ բնակարանի սենյակների թվի. 1 սենյակի համար՝ 4 մլն 918 հազ. ՀՀ դրամ, 2 սենյակի համար՝ 6 մլն 11 հազ. 500 ՀՀ դրամ, 3 սենյակի համար՝ 7 մլն 104 հազ. ՀՀ դրամ և, վերջապես, 4 սենյակի համար՝ 8 մլն 197 հազ. ՀՀ դրամ (1 քմ-ն 109 հազար դրամ՝ շուկայական միջինացված արժեքի միավոր գնահատման չափանիշի համաձայն), մինչդեռ Գյումրիում երկու սենյականոց բնակարանի արժեքը սկսվում է 20 հազար ԱՄՆ դոլարից, ինչը տատանվեց ու աճի միտում արձանագրեց՝ կապված վերոնշյալ գործընթացի անցկացման հետ:

Բացի դրանից՝ ինչպես շատ գյումրեցի շահառուներ են մատնանշում իրավացիորեն, ծրագիրն ունի մի շարք լուրջ թերություններ, որոնք կփորձենք ներկայացնել: Երբ ասվում է, թե մեկ քառակուսի մետրի համար հաշվարկվելու է 109 հազար դրամ շուկայական արժեքը, որտեղի՞ց, ի՞նչ ուսումնասիրությունների հիման վրա է Քաղաքաշինության նախարարությունն այդ թիվը բերում, և որքանո՞վ է դա արտահայտում Գյումրիում անշարժ գույքի շուկայական իրական արժեքը մեկ քառակուսի մետրի հաշվով: Ի դեպ, անցյալում, երբ նույնատիպ ծրագիր էին իրականացնում կառավարությունն ու Ամերիկյան Զարգացման գործակալությունը համատեղ, նույն խնդիրը առաջ եկավ, երբ հաշվարկված գումարը չէր արտացոլում իրական շուկայական անշարժ գույքի մեկ քառակուսի մետրի արժեքը, և մարդիկ ստիպված եղան զանգվածաբար վերադարձնել վկայագրերն ու մնալ անօթևան, և վիճակը կարգավորվեց այն ժամանակ, երբ հաշվարկային մեկ քառակուսի մետր բնակտարածքի արժեքը վերահաշվարկվեց ու մոտեցվեց իրական շուկայական արժեքին: Այժմ նման բան չեղավ իհարկե, սակայն չեղավ ոչ թե այն պատճառով, որ ամեն բան նորմալ էր, այլ այն, որ շահառուն, տեղի բարբառով ասած, «ձեռքն ընկածը քոռ ու փուչ չանելու» տրամաբանությամբ առաջնորդվեց:

Երբ Քաղաքաշինության նախարարությունը նկատի է ունենում մեկ քառակուսի մետր բնակմակերես, ապա ի՞նչ է հասկանում՝ ի՞նչ չափորոշիչներ է կիրառում այդ սահմանման մեջ: Ավելի պարզ ասած՝ մեկ քառակուսի մետր բնակմակերեսը ե՞րբ է համարվում կառավարության կողմից գնման ենթակա. կենցաղային պայմանների ու ներքին հարդարման վիճակի առկայությունն է պարտադիր, որը չկա, և արդյոք կառավարությունը գումարը կտա՞, երբ շահառուն ուզենա գնել, օրինակ, չորս պատը սվաղած շինություն՝ էժան գնով, որպեսզի, ինչպես հայտարարվել է, մնացած գումարն իրեն մնա:

Երրորդ հարցը հետևյալն է. երկրաշարժից անցել է արդեն 27-28 տարի: Դիտարկենք, ասենք, որ երկրաշարժի պահին չորսհոգանոց ընտանիքը կորցրել է, օրինակ, երեքսենյականոց կամ երկուսենյականոց, բայց հիմա ունեցել է բնական աճ, ու թիվն ավելացել է, դարձել տասներկու անձ, ապա կառավարությունը արդյոք հաշվի առնո՞ւմ է բնական աճի այս վիճակը ու բնակմակերեսի բարելավման սկզբունք է կիրառելու, հատկապես որ, ասենք, միջազգայնորեն ընդունված չափորոշիչներով, նույնիսկ տարբեր սեռի երեխաների համար առանձին սենյակներ են դիտարկվում՝ որպես պարտադիր նվազագույն բնակմակերես:

Այստեղ բնավ էլ արդարացում չէ գործող կարգում սահմանված այն արտոնությունը, ըստ որի՝ երբ ընտանիքը բազմանդամ է, թույլատրվում է տնակների մի մասը պահել ընտանիքի մի մասի համար: Իհարկե, խոսքը նաև պակասելու, բնական նվազման մասին է:

Չորրորդ հարցը կապված է գումարի նպատակայնության հետ: Վերջին հարցը կապված է բնակարանի սեփականատիրոջ հետ կապված խնդիրների դեպքին: Եթե, ասենք, երկրաշարժի ժամանակ բնակարան կորցրած ընտանիքի հայրը կամ այն անձը, ում անունով ձևակերպված է եղել բնակարանը, ով ըստ այդմ էլ հանդիսացել է սեփականատեր, մահացել է, ապա ո՞ւմ է տրամադրվելու վկայագիրը, և եթե տրամադրվելու է ժառանգին, ապա ի՞նչ հաջորդականությամբ կամ ի՞նչ իրավակարգությամբ, այսինքն՝ գումարը բաժանվելու է ժառանգների միջև ըստ ժառանգորդական հաջորդական իրավունքների օրենսդրական կարգի՞, թե՞ պահպանվելու է միասնականությունը վկայագրի, ու ամեն դեպքում ձեռք է բերվելու բնակարանը, որը հանձնվելու է մահացած սեփականատիրոջ ժառանգներին, և ժառանգորդական իրավունքի ի՞նչ կարգով: Նույն խնդիրը առաջ կգա սեփականատիրոջ՝ անհայտ բացակայողի կարգավիճակի դեպքում ևս:

Կարծում ենք՝ այս հարցերին ՀՀ կառավարությունը պետք է այս պահից անդրադառնա՝ արդեն աշնանը մեկնարկող երկրորդ փուլի ժամանակ հնարավոր թյուրիմացություններից խուսափելու և ժողովրդին ավելորդ քաշքշուկներից ազատելու նպատակով, անկախ նրանից, որ այս փուլում նման հարցեր դեռ չեն ծագել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում