Apple ամերիկյան ընկերությունը հայտարարել է iPhone 6 Plus-ի խոտանված խմբաքանակը հետ կանչելու մասին` հետևի տեսախցիկում հայտնաբերված անսարքությունների պատճառով: Այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը:
Նշվում է, որ հետկանչի են ենթակա հիմնականում 2014-ի սեպտեմբերից հունվար ժամանակում վաճառված սմարթֆոնները, երբ iPhone 6 Plus-ը վաճառքի դուրս եկավ: Խոսքը համեմատաբար ոչ մեծ խմբաքանակի մասին է:
Ընկերությունում հայտարարել են, որ թերության պատճառով սմարթֆոնով լուսանկարված լուսանկարները պարզ տեսք չունեն:











































