Հնդկաստանի Կերալա նահանգի Կոչին քաղաքի օդանավակայանը դարձել է աշխարհում առաջինը, որը պատրաստ է ամբողջովին անցնել արևային մարտկոցներին, հայտնում է 3dnews.ru-ն:
Այս շաբաթ հայտարարվել է նոր էլեկտրակայանի կառուցման ավարտի մասին, որի հզորությունը կբավականացնի ոչ միայն օդանավակայանին, այլ նաև կկարողանա վաճառել էլեկտրաէներգիայի ավելցուկը: Այն ընդունակ է արտադրել մինչև 12 մՎտ հոսանք, ունի 46150 վահանակ և զբաղեցնում է 18200 քմ տարածք:
Ինչպես նշվում է CIAL (Cochin International Airport Limited) ընկերության մամլո ասուլիսում, դա թույլ կտա ածխաթթու գազի արտանետումները մթնոլորտ կրճատել 300 հազար տոննայով` առաւիկա 25 տարվա ընթացքում: Դա հավասարազոր է 3 միլիոն ծառ աճեցնելուն:
Նոր տերմինալը կսկսի աշխատել 2016 թվականի մայիսից:






































