Թուրքական Tekirdag (TESKI) ջրմուղ ծառայությունը հայտնաբերել է, որ Ստամբուլից 190 կմ արևմուտք գտնվող Մալկարա քաղաքում հայկական գերեզմանաքարերն օգտագործվել են որպես կոյուղու հորերի կափարիչներ: Այս մասին հայտնում է «Ակոս» շաբաթաթերթը:
TESKI-ի աշխատողները դա հայտնաբերել են վերանորոգման աշխատանքներ կատարելու ընթացքում: Նրանք գտել են յոթ գերազմանաքար և այդ մասին հաղորդել քաղաքապետարանին:
Ըստ զեկույցի՝ Մալկարայի քաղաքապետ Ուլաս Յուրդակուլը կարգադրել է գերեզմանաքարերը ուղարկել Թեքիրդագի հնէաբանական թանգարան ուսումնասիրման և պահպանման համար:












































