Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ` իրանցի զինվորականներն այսօր հայտարարել են, որ երկրի արևմտյան սահմանին կործանել են հետախուզական անօդաչու թռչող սարք (ԱԹՍ):
Իրանի Քերմանշահ նահանգում ՀՕՊ-ի ուժերի հրամանատար Ֆարզադ Ֆերեդունին հայտարարել է, որ Իրանի ՀՕՊ-ի ուժերը կործանել են անհայտ ԱԹՍ, որը ներթափանցել է Իրանի տարածք` հետախուզական գործողություններ իրականացնելու համար:
Նա չի մանրամասնել, թե որ երկիրը կարող էր Իրանի տարածքում իրականացնել հետախուզական գործունեություն: Իրանցի սպան ընդգծել է, որ վերջին մեկ տարում ՀՕՊ-ի ուժերը 12 անգամ զգուշացրել են անհայտ օդանավերին, ինչից հետո նրանք լքել են Իրանի տարածքը:









































