Ջորջ Քլունիի և Ամալ Ալամուդինի ամուսնական կյանքն այնքան էլ անհոգ չէ: Վերջերս վեճի պատճառ է դարձել Կոմո լճի վրա գտնվող դերասանի առանձնատունը, գրում է 7days.ru-ն:
37-ամյա Ամալը չի սիրում այդ վայրը, քանի որ մինչև իրենց ծանոթությունը Քլունին այնտեղ աղմկոտ երեկույթներ էր կազմակերպում: Ուստի Ամալն ամուսնուն առաջարկել է վաճառել այն` պատճառաբանելով, որ այժմ անշարժ գույք վաճառելը շատ ձեռնտու է: Բացի դրանից՝ Ալամուդինն առաջարկել է այն եռակի գնով աճուրդի հանել:
Դերասանը, սակայն, չի համաձայնում բաժանվել սիրելի առանձնատնից: Ջորջը ընդդիմացել է Ամալի` առանձնատունը վաճառելու և ավելի հանգիստ վայրում նորը գնելու առաջարկին:











































