Անգլիական «Լիվերպուլ»-ը չի պատրաստվում բաժանվել թիմի պաշտպան Մամադու Սախոյից, որի ծառայություններով հետաքրքրված են Լևերկուզենի «Բայեր»-ը և իտալական «Ռոմա»-ն:
Ըստ –ի` «կարմիրներ»-ը պատրաստ են ֆուտբոլիստի հետ երկարաժամկետ պայմանագիր կնքելուն: Բացի այդ, «Լիվերպուլ»-ը ցանկանում է բարձրացնել ֆրանսիացի պաշտպանի աշխատավարձի չափը:
Հիշեցնենք, որ Սախոն «Լիվերպուլ» է տեղափոխվել ֆրանսիական ՊՍԺ-ից 18 մլն ֆունտի դիմաց:








































