«Պորտու»-ի պաշտպան Ալեքս Սանդրոն տեղափոխվեց Թուրինի «Յուվենտուս»:
Բրազիլիայի հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստն այսօր արդեն ժամանել էր Թուրին, որտեղ բուժզննում էր անցել և պատրաստ էր պայմանագիր կնքելու: Ձախ պաշտպանի տեղափոխության համար թուրինյան ակումբը վճարել է 26 միլիոն եվրո:
Հավելենք, որ Սանդրոն Ալեգրիի յոթերորդ ձեռքբերումն է: Ամռանը «Յուվե»-ն համալրել են Պաուլո Դիբալան, Սամի Խեդիրան, Մարիո Մանջուկիչը, Սիմոնե Ձաձան, Նետոն և Վադալան:








































