Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Ասյեր Իլյարամենդին հետաքրքրել է մի քանի ակումբների:
Բասկ կիսապաշտպանը,չնայած Մադրիդում մնալու իր ցանկության, չի մտնում Ռաֆա Բենիտեսի ծրագրերի մեջ: Իլյարամենդիի ծառայություններով հետաքրքրված էր «Լիվերպուլ»-ը, որը մադրիդյան ակումբին առաջարկում է 15 միլիոն եվրո՝ սկզբնական 20-ի փոխարեն:
Մյուս տարբերակը վերադարձն է «Ռեալ Սոսյեդադ»: Ասյերի տեղափոխության դիմաց բասկյան ակումբը պատրաստ է 10 միլիոն եվրո վճարել:
Եվ երրորդ տարբերակը «Յուվենթուս»-ն է: Մասիմիլիանո Ալեգրին պաշտոնական առաջարկ չի կատարել, բայց պատրաստվում է հենց բասկ կիսապաշտպանով ուժեղացնել թիմի պաշտպանական գիծը:





































