Անգլիական «Սաութհեմփթոն»-ի հարձակվող Սադիո Մանեն հետաքրքրել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ին, տեղեկացնում է The Mirror-ը:
«Կարմիր սատանաներ»-ին նոր հարձակվող է հարկավոր: Բացի այդ, աղբյուրը նշում է, որ «սրբեր»-ը Մորգան Շնեյդերլենից, Նատանիել Կլայնից և Տոբի Ալդերվեյրելդից բաժանվելուց հետո չեն պատրաստվում վաճառել թիմի առաջատար Մանեի տրանսֆերը:
Հիշեցնենք, որ վերջերս «Մանչեսթեր Յունայթեդ»-ը ցանկանում էր ձեռք բերել կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Պեդրոյի տրանսֆերը, սակայն իսպանացի հարձակվողը չկարողացավ համաձայնության գալ անգլիական ակումբի հետ:









































