Ամերիկացին սցենար է գրել և գեղարվեստական ֆիլմ նկարահանել` կոչելով այն 11-ամյա աղջկա անունով, որին մայրը փախցրել է 10 տարի առաջ: Այս մասին հաղորդում է Life News-ը:
Ռեժիսոր Բրոզի Լունետան հույս ունի, որ ֆիլմը կօգնի գտնել դստերը:

«Ռեյա» անունը կրող գեղարվեստական ֆիլմը ոստիկանի մտացածին պատմության մասին է, որը սպանության գործի հետաքննության ժամանակ գիտակցում է, որ զոհը 20 տարի առաջ առևանգված իր աղջիկն է:
«Ես ֆիլմը կոչել եմ իմ դստեր`Ռեյայի անունով: Մեկ տարեկանում նրան նախկին կինս փախցրել է: Ես չգիտեմ նրանց գտնվելու հստակ վայրը»,- ասել է Լունետան:
Կինոգործչի նախկին կինը 2001թ. դստերը դուրս է բերել ԱՄՆ-ից, երբ դատարանն աղջկա խնամակալությունը հանձնել է հորը:
«Ռեյա» ֆիլմը հիշեցնում է Լունետայի ընտանեկան դրաման: Հայրը հույս ունի, որ արդեն մեծ աղջիկն այս կերպ կարող է իմանալ իր մասին:
Ֆիլմի պրեմիերան կկայանա ապրիլին՝ Ստոկհոլմում:







































