Սիդնեյի միջազգային օդանավակայանում ոստիկանությունը ձերբակալել է 7 երիտասարդի, որոնք ծրագրել էին ուղևորվել Մերձավոր Արևելք և միանալ իսլամիստական ահաբեկչական խմբավորումներին։ Այս մասին հայտնում է ABC-ն։
Սա Ավստրալիայում ձերբակալված՝ ահաբեկչության ենթադրյալ հանցակիցների ամենամեծ խումբն է։
Հաղորդվում է, որ տղաներից մեկը չէր հայտարարագրել ավելորդ 2000 դոլարը մաքսային զննման ժամանակ, ինչն էլ նրա վրա է հրավիրել իրավապահ մարմինների ուշադրությունը։









































