ԱՄՆ առևտրի նախարարությունը որոշել է մեկ տարով երկարաձգել պայմանագիրը Դոմենային անունների և IP հասցեների վարչության կորպորացիայի հետ (ICANN) և դրանով պահպանել վերահսկողությունը համացանցի ենթակառույցների վրա: Այս մասին հաղորդում է Interfax-ը:
Այս մտադրությունը հաստատել է ԱՄՆ առևտրի փոխնախարար Լոուրենս Սթրիքլինգը:
«Կառավարությունը նախատեսում է ICANN-ի հետ պայմանագիրը երկարաձգել մեկ տարով` մինչև 2016-ի սեպտեմբերի 30-ը` այն 3 տարով երկարաձգելու հնարավորությամբ»:
Այդ որոշման համար հիմք է ծառայել այն, որ համացանցային հանրությունը չի հասցրել կոնսոլիդացված առաջարկություն մշակել` կորպորացիայի գործառույթների ընդունման հետ կապված:









































