Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ) և «Ազգայնական շարժում» (ԱՇԿ) կուսակցությունները երեկ չեն կարողացել համաձայնության գալ կոալիցիա ձևավորելու շուրջ։ Դրան անմիջապես արձագանքել է թուրքական լիրայի փոխարժեքը, որի ռեկորդային անկումը վերջին օրերին չի դադարում։
Այսօր առավոտյան մեկ դոլարը հավասար էր 2.87 լիրայի, ինչը ռեկորդային նոր ցուցանիշ է։ Փորձագետները կարծում են, որ այս շաբաթվա ընթացքում այդ ցուցանիշը կհասնի 2.90-ի։ Նրանք թուրքական լիրայի ռեկորդային արժեզրկումը պայմանավորում են քաղաքական անկայունությամբ, ահաբեկչական հարձակումների աճով և տնտեսական բնույթի այլ խնդիրներով։







































