Ուղիղ 21 տարի առաջ՝ 1994 թվականի օգոստոսի 17-ին, լեգենդար ֆրանսիացի Զինեդին Զիդանն առաջին անգամ դուրս եկավ խաղադաշտ՝ ազգային հավաքականի մարզահագուստով:
Ֆրանսիացիները ընկերական խաղում 0:2 հաշվով պարտվում էին Սերբիայի հավաքականին: Էմե Ժակեն որոշեց երիտասարդ Զիզուին խաղադաշտ դուրս բերել: Նրա դեբյուտը պարզապես ֆանտաստիկ ստացվեց: Զիդանը երեք րոպեում երկու անգամ գրավեց սերբերի դարպասն ու հավասարեցրեց հաշիվը:







































