Ավստրալիայի կոկաին օգտագործող բնակիչները ստիպված են սպիտակ փոշու համար չորս անգամ ավելի վճարել, քան Մեծ Բրիտանիայի բնակիչները: Ինչպես հաղորդում է The Sydney Morning Herald-ը, այս տվյալները հրապարակել է Global Drug Survey անկախ կազմակերպությունը, որը զբաղվում է թմրանյութերի մասին տեղեկատվության հավաքագրմամբ և մշակմամբ:
Անանուն հարցման համաձայն, որին մասնակցել է 6600 մարդ, թմրանյութի բարձր գինն ավստրալացիներին հետ չի պահում կախվածությունից: Հարցման մասնակիցների 20%-ը խոստովանել է, որ նախորդ տարի օգտագործել է կոկաին, իսկ կեսից ավելին չի ժխտել, որ կյանքում գոնե մեկ անգամ փորձել է թմրանյութ:
Հետազոտության մասնակիցների մեծ մասն ունի բարձր եկամուտներ, իսկ նրանց ¼-ի միջին աշխատավարձը տարեկան կազմում է 100 հազար դոլար: Մեկ գրամ արգելված փոշու համար նրանք ստիպված են վճարել 300 դոլար: Մեծ Բրիտանիայում այդ նույն քանակությամբ կոկաինն արժե 75 դոլար:
Ավստրալացիները նշել են, որ իրենց կոկաինի որակն ավելի լավն է և տարբերում է բրիտանականից: Հարցման մասնակիցների 50%-ը պատմել է հանելուկային «լյուքս կոկաին»-ի մասին, որի մեկ գրամն արժե 450 դոլար:
Ավստրալիայի իշխանությունները խիստ անհանգստացած երկրում կոկաինից կախվածություն ունեցողների թվի մեծացմամբ: Ավստրալիայում հիմնականում թմրամոլ են դառնում կրթված, բարձր որակավորում ունեցող անձինք:










































