Հայոց բանակի զինվորներին շարունակում են գոմեշի մսով կերակրել, և այդ մսի մատակարարման համար դեռևս տարեսկզբին մրցույթ է հայտարարվել:
«Առաջին լրատվական»-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ այս կապակցությամբ Սերժ Սարգսյանն իր մտերիմ շրջապատում տարակուսանք է հայտնել Արշալույս Փայտյանին ՀՀ ՊՆ համակարգից հեռացնելու առթիվ:
Հիշեցնենք, որ անցած տարի սեպտեմբերին Սերժ Սարգսյանի հրամանագրով գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանն ազատվեց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից: Այդ պաշտոնանկությունը կապված էր բանակին գոմեշի բրիկետ մատակարարելու հետ: Ընդ որում՝ գոմեշի մսի սկանդալային պատմության հետ կապված «ատկատների» անթույլատրելիության մասին հայտնի խորհրդակցության ժամանակ հայտարարել էր հենց Սերժ Սարգսյանը:








































