Monday, 22 06 2026
Մոսկվայի սպառնալիքը կոնկրետ և հասցեական է
Թբիլիսիի մետրոյում ռելսերի վրա ընկնելու հետևանքով երիտասարդ կին է մահացել
«Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան
07:30
Մերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը

Լիտվան ունի Լեռնային Ղարաբաղին աջակցելու վաղեմի ավանդույթներ. Միխայիլ Բելեցկի

Օրեր առաջ հաղորդվել է Լիտվայի Սեյմում Լիտվա-ԼՂՀ բարեկամության խմբի ստեղծման մասին: Այս մասին Analitika.at.ua-ի հետ զրույցում մեկնաբանություն է տվել ուկրաինացի քաղաքագետ Միխայիլ Բելեցկին:

«Առաջին բանը, որ կցանկանայի նշել այդ առնչությամբ, քայլի նորմալ և բնական լինելն է, երբ պետության խորհրդարանում ձևավորվում է պատգամավորների խումբ, որի նպատակն է բարեկամական հարաբերություններ զարգացնել ցանկացած պետության հետ՝ ճանաչված կամ չճանաչված: Նույնքան բնական ինձ կթվար Ուկրաիանյի Գերագույն ռադայում Ռուսաստանի, Ֆրանսիայի, Հայաստանի, Ադրբեջանի կամ ԼՂՀ-ի հետ բարեկամության խմբերի ստեղծումը: Պարզ է, որ նման խմբերի ստեղծումը պետք է լինի այս կամ այն երկրին համակրող պատգամավորների կամավոր գործը: Ես չէի կրկնի այդ ակնհայտ բաները, եթե չլիներ Ադրբեջան-Լիտվա բարեկամության խմբի տարօրինակ քայլը, որով խմբի ստեղծման առնչությամբ դժգոհություն է արտահայտվել»:

«Լիտվայում ԼՂՀ-ի հետ բարեկամության խմբի ստեղծումը այնքանով է բնական, որ Լիտվայում կան Լեռնային Ղարաբաղին կարեկցելու և աջակցելու հնագույն ավանդույթներ, որոնք գալիս են այն ժամանակներից, երբ Ղարաբաղն առաջին անգամ դրեց իր անկախության մասին հարցը: Հիշեցնեմ, որ այդ ժամանակ Լեռնային Ղարաբաղի պահանջը աջակցել է նաև Միության ողջ տարածքի, այդ թվում՝ Ուկրաինայի ժողովրդական հասարակությունը:

Ըստ երևույթին՝ բարեկամության խմբի մասնակից պատգամավորները որոշակի պատկերացում ունեն կոնկրետ քայլերի մասին, որոնք նրանք մտադիր են ձեռնարկել դրա շրջանակում: Կարելի է սպասել, որ նրանք կաջակցեն մշակութային և տնտեսական կապերի զարգացմանը և «ժողովրդական դիվանագիտության» շրջանում կնպաստեն մեկուսացման հաղթահարմանը, որում գտնվում է Ղարաբաղը»,- նշել է քաղաքագետը:

Հիշեցնենք, որ Լիտվայի Սեյմը մարտի 14-ին լիագումար նիստի ժամանակ պաշտոնապես հայտարարել է չճանաչված Լեռնային Ղարաբաղի հետ միջկառավարական կապերի խմբի ստեղծման մասին: Խորհրդարանի փոխխոսնակ, Աշխատանքային կուսակցության պատգամավոր Վիտաուտաս Գափշիսը կարդացել էր խմբի ստեղծման մասին պաշտոնական հայտարարությունը: Նա հրավիրել էր ցանկացողներին միանալ խմբին և հայտարարել խմբի՝ ծրագրվող առաջին հանդիպման մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում