Վրաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները միշտ էլ եղել են բարձր մակարդակի վրա, և այդ ավանդույթը կշարունակվի նաև հետագայում: Այս մասին, ինչպես հաղորդում է Trernd գործակալությունը, Բաքվում հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն Ադրբեջանի իր գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ համատեղ ճեպազրույցում:
«Մենք քննարկել ենք մի շարք երկկողմ և միջազգային բնույթի հարցեր: Ադրբեջանը և Վրաստանը կարևոր աշխարհաքաղաքական դեր են կատարում այս տարածաշրջանում և ապագային ուղղված կարևոր նախագծեր ունեն»,- ասել է Վրաստանի արտգործնախարարը:






































