«Լիվերպուլ»-ի 31-ամյա դարպասապահ Պեպե Ռեյնան մեկնաբանել է իր՝ կատալոնական «Բարսելոնա» տեղափոխության մասին շրջանառվող լուրերը:
Հիշեցնենք, որ «Բարսա»-ի դարպասապահ Վիկտոր Վալդեսը հայտարարել է, որ գործող համաձայնագրի ժամկետի ավարտից հետո լքելու է թիմը:
«Չեմ պատրաստվում տեղափոխվել «Բարսելոնա»: Այն մեծ ակումբ է, բայց ես երջանիկ եմ «Լիվերպուլ»-ում: Ինչ վերաբերում է Վալդեսին, ապա նա իմ ընկերն է, և ես հարգում եմ նրա ցանկացած որոշում: Նա ունի թիմից հեռանալու իր պատճառները, որոնց մասին ես տեղյակ չեմ»,- Ռեյնայի խոսքերը մեջբերում է El Mundo Deportivo-ն:












































