Իտալական «Նապոլի»-ի հարձակվող Էդինսոն Կավանին հանդիսանում է «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր տրանսֆերային նպատակներից մեկը:
The Sun-ը տեղեկացնում է, որ թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին ցանկանում է նոր հարձակվող տեսնել ակումբում: Կավանիից զատ «Սիթի»-ի ուշադրության կենտրոնում է նաև Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Ռադամել Ֆալկաոն:
«Նապոլի»-ն դեմ չէ այդ տեղափոխությանը, եթե Կավանին ցանկանա հեռանալ, իսկ «Սիթի»-ն վճարի 60 մլն ֆունտ: Անգլիական ակումբի ներկայացուցիչները հայտարարել են, որ պատրաստ են վճարել վերոգրյալ գումարը:
«Հասկանալի է, որ վերջնական որոշումը պետք է կայացնի Էդինսոնը: Նա գիտի, որ այստեղ իրեն հարգում և սիրում են»,- հայտարարել է «Նապոլի»-ի նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը:









































