Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Գերմանիայի առաջնության 1-ին տուրի` Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ի դեմ խաղից հետո Ֆեյսբուքյան իր էջում կիսվել է իր տպավորություններով:
«Ֆանտաստիկ հաղթանակ էր, լավագույն ակումբն ու հրաշալի երկրպագուներ… այն ամենն, ինչ պետք է իդեալական մեկնարկի համար»,- գրել է Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ հայազգի կիսապաշտպանը Բունդեսլիգայի 1-ին տուրում դարձել էր դուբլի հեղինակ:








































